Էքսկուրսիաներ
Tours and excursions in Armenia
Հայաստանը անվանում են թանգարան բաց երկնքի տակ։ City Centre Hotel Yerevan կազմակեպրությունը հնարավորություն է տալիս ձեզ համոզվել դրանում։ Դուք ցանկանո՞ւմ եք լիարժեք վայելել անցկացրած ժամանակը Հայաստանում։ Մենք կօգնենք ձեզ դրանում։ Օգտվեք մեր առաջարկած շրջագայություններից Հայստանի տեսարժան վայրեր և մենք կծանոթացնենք Ձեզ հայ ազգի անխաթար գեղեցկության, պատմության, մշակույթի և ավանդույթների հետ։ Ամենօրյա շրջագայություններ՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Խոր Վիրապ վանք, Օշական, Կարմրավոր, Հովանավանք, Սաղմոսավանք, Սարդարապատ, Ծաղկաձոր, Հաղպատ, Տաթև, Սևանալիճ, ինպես նաև շրջագայություն Երևանի կոնյակի գործարան, որն կդարձնի ձեր ճամփորդությունը Հայաստան անմոռանալի։ Մենք նույնպես կազմակերպում ենք կանոնավոր խմբակային շրջագայություններ՝ Գառնի, Գեղարդ, Տաթև, Սևան, Ծաղկաձոր, Դիլիջան, Էջմիածին և այլուր։
Յուրաքանչյուր շրջագայության մանրամասներին կարող եք տեղեկանալ այս էջում։ Շրջագայությունների նկարագրության մեջ դուք կգտնեք պատասխաներ գրեթե բոլոր հարցերին։ Ինչպես նաև դուք կարող եք տեսնել այն տեսարժան վայերերի ֆոտոլուսանկարներ, որոնք դուք ցանկանում եք այցելել։
Բոլոր շրջագայությունները, որոնք առաջարկում է City Centre Hotel Yerevan-ը սկսվում և ավարտվում են Երևանում։ Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտություն չի լինի հոգ տանել հետադարձի մասին։
Շրջագայության համար նախատեսված բոլոր ավտոմեքենաները գտնվում են հիանալի վիճակում։ Մեքենաները հարմարավետ են և համալրված օդորակիչ համակարգերով։ Վարորդները՝ բարեհամբյուր են և տիրապետում են ռուսաց լեզվին։ Դուք կարող եք հանգիստ վստահել իրենց փորձին, քանզի նրանք հոյակապ կերպով ծանոթ են իրենց գործին։
Մեր էքսկուրսավարները կպատասխանեն Հայաստանի պատմության վերաբերյալ բոլոր հարցերին և կծանոթացնեն Ձեզ երկրի հինավուրց ավանդույթներին։ Նրանք բոլորը լիցենզավորված մասնագետներ են՝ օտար լեզուների իմացությամբ և ունեն երեք տարուց ավելի աշխատանքային փորձ այդ բնագավառում։ Առավել հարմարավետության և խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս նախապես ամրագրել շրջագայությունները։ Մեր հմուտ մասնագետները կօգնեն ձեզ ընտրել այն՝ ինչն առավել հարիր է։ Տուրիստական ընկերությունների բազմազանության մեջ City Centre Hotel Yerevan առանձնանում է մատուցած ծառայությունների քանակով և որակով։
-
Ծաղկաձոր, Ծաղկաձորի ճոպանուղի
Լավագույն լեռնադահուկային տուրեր Հայաստանում՝ լեռնադահուկային տուր դեպի Ծաղկաձոր: Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց Ծաղկաձորը փոքր քաղաք է, որը հայտնի է իր հանգստյան տներով և առողջարաններով: Քաղաքը գտնվում է Երևանից 50կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Այն շրջապատված է ալպյան մարգագետիններով: Այստեղ հինգ տասնամյակ առաջ կառուցվել...
22000 AMD
-
Հաղպատ
Հաղպատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի դարի բազմաթիվ գտածոներ, իսկ Դեբեդ գետը վկայում է, որ այս վայրերը մարդու կողմից բնակեցված են եղել դեռևս հին քարի դարում։ Հաղպատի եկեղեցին կառուցվել է չորրորդ դարում: Ենթադրվում է, որ հաղպատի վանքը կառուցվել է Աբաս Բագրատունու օրոք (929-953թթ.), չնայած այն փաստի, որ համալիրի գլխավոր և...
47000 AMD
-
Հայաստանի Գինու Փառատոն
Հայաստանի Գինու Փառատոն: Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով և գինեգործության յուրօրինակ ավանդույթներով, որոնք պահպանվել են մինչ այսօր: Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի: «Հայաստանի Գինու Փառատոն»-ը ամեն տարի անց է կացվում Արենի գյուղում: Այս հնարավորություն է ընձեռում ճանաչել Հայաստանը այլ տեսանկյունից: Այստեղ դուք կկարողանաք համտեսել լավագույն...
40 000 AMD
-
Խորոված փառատոնը Հայաստանում
Հայաստանում ամեն տարի անցկացվում են ցուցահանդեսներ և փառատոններ, որոնք ներկայացնում են հայ վարպետների գործերը և հայ հողի պարգևները՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին բացահայտել Հայաստանը մեկ այլ կողմից: Խորովածի փառատոնը աշնանային փառատոն է, որը անց է կացվում Ախթալայում (ՀՀ, Լոռու մարզ): Ախթալան աշխարհի ամենահին բնակավայրն է, որտեղ անց է կացվում նմանատիպ փառատոն:...
45 000 AMD
-
Շրջայց Երևանի կոնյակի գործարանում
Առաջարկում ենք Ձեզ շրջայց Երևանի կոնյակի գործարանում, որը համարվում է Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից և մշակութային արժեքներից մեկը: Գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը, ապա 1899 թվականին գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Արտադրվող կոնյակի բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ...
40 000 AMD