Էքսկուրսիաներ
Tours and excursions in Armenia
Հայաստանը անվանում են թանգարան բաց երկնքի տակ։ City Centre Hotel Yerevan կազմակեպրությունը հնարավորություն է տալիս ձեզ համոզվել դրանում։ Դուք ցանկանո՞ւմ եք լիարժեք վայելել անցկացրած ժամանակը Հայաստանում։ Մենք կօգնենք ձեզ դրանում։ Օգտվեք մեր առաջարկած շրջագայություններից Հայստանի տեսարժան վայրեր և մենք կծանոթացնենք Ձեզ հայ ազգի անխաթար գեղեցկության, պատմության, մշակույթի և ավանդույթների հետ։ Ամենօրյա շրջագայություններ՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Խոր Վիրապ վանք, Օշական, Կարմրավոր, Հովանավանք, Սաղմոսավանք, Սարդարապատ, Ծաղկաձոր, Հաղպատ, Տաթև, Սևանալիճ, ինպես նաև շրջագայություն Երևանի կոնյակի գործարան, որն կդարձնի ձեր ճամփորդությունը Հայաստան անմոռանալի։ Մենք նույնպես կազմակերպում ենք կանոնավոր խմբակային շրջագայություններ՝ Գառնի, Գեղարդ, Տաթև, Սևան, Ծաղկաձոր, Դիլիջան, Էջմիածին և այլուր։
Յուրաքանչյուր շրջագայության մանրամասներին կարող եք տեղեկանալ այս էջում։ Շրջագայությունների նկարագրության մեջ դուք կգտնեք պատասխաներ գրեթե բոլոր հարցերին։ Ինչպես նաև դուք կարող եք տեսնել այն տեսարժան վայերերի ֆոտոլուսանկարներ, որոնք դուք ցանկանում եք այցելել։
Բոլոր շրջագայությունները, որոնք առաջարկում է City Centre Hotel Yerevan-ը սկսվում և ավարտվում են Երևանում։ Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտություն չի լինի հոգ տանել հետադարձի մասին։
Շրջագայության համար նախատեսված բոլոր ավտոմեքենաները գտնվում են հիանալի վիճակում։ Մեքենաները հարմարավետ են և համալրված օդորակիչ համակարգերով։ Վարորդները՝ բարեհամբյուր են և տիրապետում են ռուսաց լեզվին։ Դուք կարող եք հանգիստ վստահել իրենց փորձին, քանզի նրանք հոյակապ կերպով ծանոթ են իրենց գործին։
Մեր էքսկուրսավարները կպատասխանեն Հայաստանի պատմության վերաբերյալ բոլոր հարցերին և կծանոթացնեն Ձեզ երկրի հինավուրց ավանդույթներին։ Նրանք բոլորը լիցենզավորված մասնագետներ են՝ օտար լեզուների իմացությամբ և ունեն երեք տարուց ավելի աշխատանքային փորձ այդ բնագավառում։ Առավել հարմարավետության և խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս նախապես ամրագրել շրջագայությունները։ Մեր հմուտ մասնագետները կօգնեն ձեզ ընտրել այն՝ ինչն առավել հարիր է։ Տուրիստական ընկերությունների բազմազանության մեջ City Centre Hotel Yerevan առանձնանում է մատուցած ծառայությունների քանակով և որակով։
-
Սևանա լիճ
Սևանավանքը հայկական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևելյան հատվածում՝ Գեղարքունիքի մարզում Սևանա լճի թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում, Սևան քաղաքից ոչ հեռու: Եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամի կողմից 874թ.-ին, երբ հայկական աշխարհը դեռ պայքարում էր արաբական լծից դուրս գալու...
25000 AMD