Ծաղկաձոր, Ծաղկաձորի ճոպանուղի

Լավագույն լեռնադահուկային տուրեր Հայաստանում՝ լեռնադահուկային տուր դեպի Ծաղկաձոր: Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց Ծաղկաձորը փոքր քաղաք է, որը հայտնի է իր հանգստյան տներով և առողջարաններով: Քաղաքը գտնվում է Երևանից 50կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Այն շրջապատված է ալպյան մարգագետիններով: Այստեղ հինգ տասնամյակ առաջ կառուցվել է Օլիմպիական սպորտային համալիր, որը 2008թ.-ին հիմնովին վերանորոգվել: Հյուրընկալության և սպորտի ոլորտում կատարված էական ներդրումների շնորհիվ քաղաքը աշխարհի ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար դարձել է լեռնադահուկային և սնոուբորդի գրավիչ կենտրոն:

Ձյան առատ տեղումները առաջացնում են դիմացկուն ձնե ծածկ, որի ունի մինչև երկու մետր խորություն: Թեղենիսի լանջերին (2819մ) և՛ սուր զգացմունքների սիրահարները, և՛ անփորձ սկսնակները կարող են գտնել իրենց համապատասխան ձնե արահետներ: Ծաղկաձորյան բազմաթիվ սրճարաններ, բարեր և ռեստորաններ ձեզ են առաջարկում համեղ տեղական և եվրոպական ուտեստների լայն տեսականի: Ճաշացանկը ներառում է այն բոլոր խոհարարական բազմազանությունը, ինչը անհրաժեշտ մարդուն իրեն լիարժեք բավարարված զգալու համար: Օրինակ՝ հայկական լավագույն ուտեստներ, մսային ուտեստ, կեսար աղցանի տեսականի, գառան մսից ուտեստներ, հունական աղցան և այլ ուտեստներ:Ծաղկաձորում է գտնվում կրոնական առավել հետաքրքիր համալիրներից մեկը՝ Կեչառիսը, իր չորս եկեղեցիներով: Կեչառիսի վանական համալիրը 11-րդ դարի լավ պահպանված միջնադարյան ճարտարապետական ​​նմուշ է: