Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը Հայաստանի Հանրապետության ժամանակակից գլխավոր հուշարձաններից մեկն է: Հուշահամալիրը հսկվում է ասորական ոճով քանդակված թևավոր առյուծների քանդակներով: Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը:Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում պահպանվում և ցուցադրվում 4000 տարվա վաղեմություն ունեցող հայոց ազգային պատմամշակութային արժեքներ: Թանգարանի հիմնական ցուցադրությունում ուրույն տեղ ունի Սարդարապատի հերոսամարտի և այդ հերոսամարտում մասնակցություն ունեցողների մասին պատմության ցուցադրությունը:
Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է Էջմիածնից 25կմ հեռավորության վրա: 1968թ. ճիշտ ռազմի դաշտի տեղանքում նախագծվեց հուշահամալիրի զբոսայգին: Ուշագրավ են կարմիր տուֆից պատրաստված թևավոր ցլերի բարձրաքանդակները, ինչպես նաև վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (26 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Կենտրոնական սրահի առաջին հարկում ցուցադրված են հերոսամարտերի պատմությանը նվիրված առարկաներ, ներքևի ցուցասրահում ներկայացված են քարեդարյան և միջնադարյան պատմահնագիտական առարկաներ, ինչպես նաև բազմաթիվ ավանդական ձեռագործ առարկաներ: Վերևի հարկում ներկայացված են գորգեր և ասեղնագործ հավաքածուների, ժամանակակից հայ դեկորատիվ կերամիկական եւ ոսկերչական իրեր: