Օշական: 5-րդ դարից սկսած Օշականի գյուղը եղել է հոգևոր կենտրոն: 440թ.-ին Վահան Ամատունի իշխանը աջակցության շնորհիվ, հայկական այբուբենը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը տեղափոխվում է Օշական, որտեղ էլ կառուցում է փոքր եկեղեցի: Հետագայում, 19-րդ դարում, փոքր եկեղեցու տեղում կառուցվում է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ավելի մեծ եկեղեցի: Ամեն տարի առաջին դասարանի աշակերտներ այբուբենի առաջին տառը սովորում են այս եկեղեցում Սուրբ Մաշտոցի շիրիմին հանդիսավոր երդումից հետո:
Կարմրավոր: Կարմրավոր կամ սուրբ Աստվածածնի եկեղեցին 7-րդ դարի կառույց է, որը կառուցվել է Գրիգոր և Մանաս քահանաների կողմից: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարրակ քաղաքում: Կարմրավոր եկեղեցին խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի է: Այն միակն է Հայաստանում, որ ունի Բյուզանդական ոճի կարմիր կղմինդրե տանիք: Եկեղեցու արտաքին չափսերն են 5.9×7.4 մետր։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։
Հովհաննավանք: Հովհաննավանքը հայ առաքելական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է կառուցված չորրորդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից, ում քարոզների շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա ժողովուրդը աշխարհում: 554թ. եկեղեցու փայտե տանիքը փոխարինվեց քարե տանիքով, իսկ բազիլիկը հիմնովին վերանորոգվել է 1652-1734թթ.: Կաթողիկե եկեղեցին վանական համալիրի կենտրոնական հատվածն է կառուցված 1216-1221թթ. իշխան Վաչե Վաչուտյան օժանդակությամբ։ Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, որը ձևավորվել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։
Սաղմոսավանք: Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական համալիրները գտնվում են միմյանցից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Աշտարակի շրջանում՝ Քասաղ գետի գեդատեսիլ բարձունքի վրա։ Հարակից գյուղերից բացվում է ի հիանալի տեսարան դեպի Սաղմոսավանք և Հովհաննավանք, որոնց ետևում, կարծես թագի պես, երևում է Արագած սարը: Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին է Սիոն եկեղեցին կառուցված իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր եկեղեցիների տիպին, որի հատակագիծը արտաքուստ ուղղանկյուն, իսկ ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Վանական համալիրի գրատուն–եկեղեցի կառուցել է իշխան Քուրդ Վաչուտյանը 1255 թ.: Այս կառույցը մինչ այժմ ծառայում է ճիշտ իր նպատակին և ունի նմանը չունեցող կառուցվածք: