Էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ

Տուր դեպի Գառնի: Գրեթե ամեն ոք, ով գալիս է Հայաստան այցելում է Գառնի: Գառնու տաճար Հայաստանի հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակ է: Տաճարի հորինվածքը հունա-հռոմեական և հայկական ոճերի խառնուրդ է կառուցված հայոց Տրդատ Ա թագավորի կողմից: Գառնու տաճարը նվիրված էր արևի աստվածուհի Միհրին:

301թ. քրիստոնեությունն ընդունելուց հետո հեթանոսական տաճարը կորցրեց իր նշանակությունը և դարձավթագավորների ամառային նստավայրը: Տաճարի մոտ գտնվող թագավորական պալատի և հոյակապ խճանկարով զարդարված բաղնիքի ավերակները պահպանվում են առ այսօր:

Տուր դեպի Գեղարդ: Գեղարդի վանքը, Գառնու տաճարից 6 կմ հեռավորության վրա, համարվում է Հայաստանի ամենամեծ հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Նախկինում Գեղարդի վանքը կոչվում էր Այրիվանք կամ քարանձավների վանք, որի պատմությունը հիշատակվում է նախաքրիստոնեական ժամանակներից, սակայն ներկա կառույցները թվագրվում են 10-13-րդ դարերում: Ներկայիս անվանումը կապված է ավանդության հետ, որի համաձայն, այս վանքին էր պահ տրվել մի սուրբ գեղարդ (նիզակ), որով հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսին: Գեղարդավանքի ինքնատիպ կառուցվածքը ծառայում է հոգևոր երգեր երգելու լավագույն վայր: Գեղարդը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է: