Խոր Վիրապ վանական համալիր Հայաստանում: Տուր դեպի Խոր Վիրապ. տևողությունը 3-4 ժամ, որի ընթացքում կարելի է հիանալ բիբլիական Արարատ լեռով, ծանոթանալ Խոր Վիրապի, ինչպես նաև աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգի՝ հայերի, պատմությանը:
Խոր Վիրապի («խոր զնդան») վանքը հայոց հանրահայտ զբոսաշրջային վայրերից է, որը կանգնած է Արարատ լեռան ձյունածածկ լանջին: Այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի հայոց խորհրդանիշ համարվող Արարատ լեռը: Տրդատ Գ Մեծը քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին նետել է Խոր Վիրապ վանքի մահվան դատապարտվածների գուբը և ազատ է արձակվում միայն Տրդատ Գ Մեծին բուժելուց հետո: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանում է արքայի աջակցությունը, և նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Ստորգետնյա այս բանտախուցը, որտեղ 13 տարի անց է կացրել Գրիգոր Լուսավորիչը, պահպանված է առայսօր: Սբ.Գևորգ մատուռը գտնվում է գլխավոր եկեղեցուց անջատ: Այստեղ կա երկու վիրապ՝ փոքր և մեծ: Փոքր վիրապում կա կարճ աստիճան, որը տանում է փոքր սենյակ: Մեծ վիրապն ունի երկար աստիճան, որը ձգվում է դեպի ներքև՝ բանտախուց, որտեղ բանտարկել էին Լուսավորչին: Օդանցքերի բացակայության պատճառով այստեղ շատ տոթ է, և շատ նման է փոքր վիրապին: