Խորոված փառատոնը Հայաստանում

Հայաստանում ամեն տարի անցկացվում են ցուցահանդեսներ և փառատոններ, որոնք ներկայացնում են հայ վարպետների գործերը և հայ հողի պարգևները՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին բացահայտել Հայաստանը մեկ այլ կողմից: Խորովածի փառատոնը աշնանային փառատոն է, որը անց է կացվում Ախթալայում (ՀՀ, Լոռու մարզ): Ախթալան աշխարհի ամենահին բնակավայրն է, որտեղ անց է կացվում նմանատիպ փառատոն: Խորովածը հայ ավանդական կերակրատեսակ է:

Փառատոնի ընթացքում խորոված մսի հետ մեկտեղ նաև բուսակեր մարդկանց հյուրասիրում են խորոված բանջարեղեն, նույնիսկ խորոված միրգ: Փառատոնը սովորաբար գրավում է մեծաքանակ մարդկանց, իսկ փառատոնի մասնակիցների թվում են ոչ միայն հայկական ռեստորանները, այլ նաև վրացական և ռուսական թիմերը: Փառատոնի ընթացքում մասնակիցներն ու հյուրերը վայելում են թատերական ներկայացումներ և ունկնդրում են ազգային և համաշխարհային երաժշտության համերգներ: Ավելի ուշ հաղթած խորովածը դնում են աճուրդի, իսկ ստացվող եկամուտը օգտագործվում է բարեգործական նպատակներով: