Առաջարկում ենք Ձեզ շրջայց Երևանի կոնյակի գործարանում, որը համարվում է Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից և մշակութային արժեքներից մեկը: Գործարանը 1887 թվականին կառուցել է վաճառական Ներսես Թահիրյանը, ապա 1899 թվականին գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Արտադրվող կոնյակի բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի: Գործարանի շենքը զարդարված է հայկական ավանդական խորաքանդակներով: ArArAt հայկական կոնյակը հմայում է բազմաթիվ հայ, ինչպես նաև աշխարհի կոնյակի երկրպագուներին:
Շրջայցի ժամանակ հյուրերն այցելում են Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ էլ ծանոթանում են ArArAt կոնյակի պատմությանն ու արտադրության գործընթացին և համտեսում լավագույն կոնյակները: