Հայաստանի Գինու Փառատոն

Հայաստանի Գինու Փառատոն: Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով և գինեգործության յուրօրինակ ավանդույթներով, որոնք պահպանվել են մինչ այսօր: Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի: «Հայաստանի Գինու Փառատոն»-ը ամեն տարի անց է կացվում Արենի գյուղում: Այս հնարավորություն է ընձեռում ճանաչել Հայաստանը այլ տեսանկյունից: Այստեղ դուք կկարողանաք համտեսել լավագույն հայկական գինիների տեսականին:

Փառատոնին հյուրերը կարող են հետևել, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալ գինեգործության ընթացքին: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է հայկական գինի արտադրողների ցուցահանդես վաճառք, հասարակական և պրոֆեսիոնալ համտես, գործնական հանդիպումներ, ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ, ինչպես նաև բազմաթիվ մրցույթներ: Փառատոնի վերջումտեղի է ունենում հաղթողների պարգևատրում ըստ տարբերկարգերի: