Հայաստանում Էջմիածնի եկեղեցի: Էքսկուրսիա դեպի Էջմիածին՝ էքսկուրսիոն տուր Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռնում բացահայտել Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքը հին օրերից մինչ այսօր:
Էջմիածինը, ինչը նշանակում է իջավ միածին, Հայաստանի հնագույն մայրաքաղան է: Համաձայն առասպելի Հիսուս Քրիստոսը իջավ երկնքից և ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր եկեղեցին: Տաճարը կառուցվել է Վաղարշապատի հեթանոսական տաճարի տեղում:
Էջմիածնի մայր տաճար: Մայր տաճարը աշխարհի ամենահին եկեղեցիներից է: Տաճարի գլխավոր պատը կառուցվել է 301-303թթ. գոյություն ունեցող քարերից, որոն մակագրված էին այդ ժամանակ կիրառվող լեզվով՝ հունարենով, քանի որ մաշտոցյան այբուբենը ստեղծվել է ավելի ուշ, 405թ.-ին: Վերին պատին կան անկյունաձև քիվեր, որոնք նշմարում են, թե տաճարի տանիքը նախկինում մինչև որ հատվածն է եղել:
Սբ.Հռիփսիմե եկեղեցի: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր հնագույն եկեղեցիներից է: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Պատկանում է կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիներին: Եկեղեցին հիմնադրվել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից 395թ.-ին Սահակ Պարթևի կողմից կառուցված դամբարանի վրա։ Կառուցման աշխատանքները ավարտվեցին 618թ.-ին: Այն հայտնի է դասական շրջանի իր հիանալի հայկական ճարտարապետությամբ, որը օրինակ է եղել այլ եկեղեցինների կառուցման ժամանակ:
Սուրբ Գայանե եկեղեցի: Սբ. Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Էջմիածին քաղաքում: Գտնվում է Էջմիածնի մայր տաճարից ոչ հեռու: Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է շուրջ 630 թ.-ին: Եկեղեցին ունի ութանիստ մի թմբուկ չորս մույթերի դասավորությամբ, որոնք աղոթասրահը բաժանում են երեք մասի: Մեզ հասած արձանագրությունների համաձայն եկեղեցին կառուցվել է Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա, ով նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:
Զվարթնոց տաճար: Զվարթնոց տաճարը կառուցվել է 7-րդ դարում Էջմիածին քաղաքում: Տաճարն աննախադեպ է հայկական ճարտարապետության մեջ: Խաչաձև-կենտրոնագմբեթ հորինվածքով այս շինությունը ներկայացնում է շրջանագծի մեջ ներգծված քառախորան շրջանց սրահով տիպը, այսինքն ունի ուղիղ խաչի ձև: Տաճարի նույնիսկ կիսավեր մնացորդները թույլ են տալիս տաճար բնորոշել որպես «իսկական ճարտարապետական հրաշք»: Պահպանվել են միայն տաճարի հատակը, տեղ-տեղ ստորին որմնաշարը և այլ մնացորդներ: Իր գեղարվեստական տեսքը և տարածական դասավորվածությունը ստեղծում են կամարների և հենարանների բարդ համադրություն:
Իր գեղարվեստական տեսքով և համարձակ հատուկ դասավորվածությամբ, ինչը ստեղծվում է կամարների և հենարանների բարդ համադրությամբ, Զվարթնոցի հուշահամալիրը մարմնավորում է հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները: